Հրազդանի Միկրոշրջան թաղամասում կարգավորվել է շուրջ 10 տարի ճանապարհի բանուկ հատվածում հոսող կոյուղաջրերի խնդիրը. անցկացվել է նոր կոյուղատար համակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ։ Սեւակ Միքայելյանը եւ տեսանյութ տարածել:

Տեսանյութում ասվում է, որ այսուհետ բնակիչները ստիպված չեն լինի շնչել տհաճ հոտը եւ այլեւս ականատես չեն լինի այդ ոչ սանիտարահիգիենիկ տեսարանին: