Անկախ որոշ հարցերից, որոնք ընդդիմությունից մեր գործընկերների դժգոհությունն ու հակազդեցությունն են առաջացնում, պետության անվտանգության ապահովման հարցն, այնուամենայնիվ մեծ կարեւորություն եւ նշանակություն ունի: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը տարակուսանք հայտնեց այն փաստով, որ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նիստին չի մասնակցել:

Քոչարյանը հայտարարեց, որ չի հասկանում ընդդիմությունից իր գործընկերների դիրքորոշումը, որոնք բոյկոտել էին նաեւ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի իրադարձությունների եւ հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքը: «Ես կարող եմ ամեն ինչ հասկանալ, բացի սա, քանի որ բոյկոտի առարկա չէ»,- ասաց հանձնաժողովի ղեկավարը:

Քոչարյանը հայտնեց նաեւ, որ այս պահին իրենք լուծում են որոշակի տեխնիկական հարցեր, եւ ավելի շուտ վաղը տեղի կունենա 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի իրադարձությունների քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան տեսակապով կտրվեն որոշ հարցեր: «Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը եւ կպատասխանի մեր հարցերին»,- ամփոփեց Անդրանիկ Քոչարյանը: