Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 34 մարդ: Այս մասին հայտարարել է երկրի ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRINN-ը:

Նա նշել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 2023 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 137 724-ի:

Ապաքինվել է 107 713 պացիենտ: Պանդեմիայի սկզբից Իրանում մահացել է 7451 մարդ: