Բենզինի ներկրման հետ կապված խնդիր կա, եւ այն պետք է հնարավորինս արագ լուծել: Այս մասին մայիսի 25-ին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի 2019 թվականի գործունեության զեկույցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա հիշեցրեց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գեւորգյանի խոսքերն այն մասին, որ պետական ​​մարմինն առաջին անգամ բացահայտ խոսում է միջնորդի մասին: «Գերադասելի կլիներ բացել փակագծերը: Խնդիրը կարող է կապված լինել այն միջնորդի հետ, որը ներգրավված է Ռուսաստանից ներմուծվող քվոտային վառելիքի գնման եւ ներմուծման գործընթացում: Խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերության մասին է: Ազգային ժողովի քառօրյա նիստերից հետո մենք քննարկումներ կկազմամերպենք եւ կփորձենք առավելագույնս բացահայտել այս թեման: Պետք է հասկանալ, թե որքան գումար է Հայաստանում վաճառվող յուրաքանչյուր լիտր բենզինից գնում որոշակի մարդկանց գրպանը»,- հավելեց նա: