ՏՆտեսական բարձրագույն դպրոցի եւ Հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարանի գիտնականների խումբը ցույց է տվել սելֆիով մարդու անձի տեսակը որոշելու արհեստական բանականության ունակությունը, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Հետազոտողները ենթադրում են, որ այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ծանոթությունների առցանց-ծառայություններում մարդկանց ընտրելու կամ հաճախորդների առանձնահատկություններին հարմարեցված ապրանքներ վաճառելու համար։

Աշխատանքի ընթացքում 12 000 կամավորներ լրացրել են ձեւաթուղթ, որը հետագայում գիտնականներն օգտագործել են անձնական հատկանիշների տվյալների բազա ստեղծելու համար։ Ի լրումն սրա, մասնակիցները նաեւ մոտ 31 000 սելֆի են արել։ Լուսանկարները հանվել են վերահսկվող պայմաններում՝ դեմքի չեզոք արտահայտությամբ, լավ լուսավորությամբ եւ առանց շպարի ու զարդերի։

Հարցաթերթիկը հիմնված է եղել «Մեծ հնգյակի» հոգեբանական թեսթի վրա։ Հետազոտողները հաճախ են օգտագործում այն փորձարկվողների անձը նկարագրելու համար։

Նեյրոնային ցանցի ուսուցումից հետո տվյալների հավաքման հիման վրա գիտնականները հայտնաբերել են, որ այն կարող է իրական լուսանկարներով որոշել անձի առանձնահատկությունները։

Սակայն ԱԲ-ի ստույգ լինելու աստիճանը կատարյալ չէ։ Գիտնականները նկատել են, որ ալգորիթմը միայն 60%-ի դեպքում է ճիշտ հետեւություններ արել։ Բայց նույնիսկ այդպիսի ցուցանիշներով՝ արհեստական բանականությունը այդ առաջադրանքն ավելի լավ է անում, քան մարդը։ Մարդու անձնական հատկանիշների գնահատականը անծանոթների կողմից ավելի քիչ ստույգ է եղել, քան արհեստական բանականությանը։