ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների  և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը: Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել  համապատասխան ցուցումներ: