Չինաստանի Սանմենսյա քաղաքի գերեզմանոցներից մեկում հնագետները հետաքրքիր տեսքով բրոնզե սափոր են հայտնաբերել, որի մեջ անհայտ հեղուկ է եղել, հայտնում է «Սինխուա»-ն։

Սափորը սագի գլուխ եւ վիզ է հիշեցնում։ Հնարավոր է՝ տեղի վարպետները իրեր պատրաստելիս ոգեշնչվել են այդ կենդանու տեսքով։ Անոթի մեջ 3 լիտր դեղնաշագանակագույն անհայտ հեղուկ է եղել։ Թե ինչ է դա, հայտնի կդառնա փորձաքննությունից հետո։

Սափորը մոտ 2000 տարեկան է։ Գերեզմանը, որի մեջ այն հայտնաբերվել է, կառուցվել է Ցին (մ․թ․ա․ 221թ․ - մ․թ․ 207թ․) եւ Խան (մ․թ․ա․ 202թ․ - մ․թ․ 220թ․) դինաստիաների կառավարման սահմանին։ Գիտնականները կարծում են, որ այնտեղ կարող էր ոչ բարձր դասի պաշտոնյա թաղված լինել։ Բացի սափորից, գերեզմանոցում գտել են նաեւ բրոնզե թուր, տնային իրեր եւ նեֆրիտից տարատեսակ առարկաներ։