Վենետիկի կինոփառատոնը, ինչպես նախատեսվում էր, կանցկացվի աշնան սկզբին՝ սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 12-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NME-ն:

Ակնկալվում է, որ այս 77-րդ փառատոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոարդյունաբերության առաջին համաշխարհային մասշտաբային իրադարձությունն է լինելու այս տարի: Վենետիկի Տրեւիզո նահանգի նահանգապետ Լուկա Ձայան հայտարարել է, որ միջոցառումը կկայանա ժամանակացույցի համապատասխան:

Վենետիկյան փառատոնն ամենահինն է աշխարհում, դրա պատմությունը սկսվել է 1932 թվականին: Շատերը կարծում էին, որ այն նույն ճակատագրին կարժանանա, ինչ եւ Կանն այս տարի՝ ամբողջ աշխարհում COVID-19-ի տարածման պատճառով:

Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ այս տարի Վենետիկում սովորականից ավելի քիչ ֆիլմեր կլինեն, քանի որ բազմաթիվ նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքները դադարեցվել էին համավարակի պատճառով: Ծրագիրը կհրապարակվի հուլիսին:

Գրեթե բոլոր փառատոններն այս ամառ չեղարկվել էին, բացի Exit երաժշտական փառատոնից Սերբիայում, որը հուլիսից տեղափոխվել է օգոստոս ամիս: