Հնդկաստանում ոստիկանությունը կոբրայի օգնությամբ կնոջը սպանած տղամարդու է ձերբակալել, հայտնում է AFP-ը։

Հարավային Կերալա նահանգում ոստիկանությունը հայտարարել է, որ Սուրաջ անունով տղամարդը ձեռք է բերել թունավոր օձ, որը խայթել է նրա կնոջը՝ Ուտրային։ Սակայն կինը ողջ է մնացել, թեեւ նա ստիպված է եղել մոտ երկու ամիս հիվանդանոցում անցկացնել։ Սակայն Սուրաջը որոշել է գործն ավարտին հասցնել եւ գնել է կոբրա, որին բաց է թողել քնած կնոջ վրա։ Երկրորդ խայթոցից կինը մահացել է։ Ընդ որում, մարդասպանը մնացել է կնոջ սենյակում, կարծես ոչինչ չի պատահել։

Ուտրայի ծնողները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, երբ Սուրաջը կնոջ մահվանից մի քանի օր անց փորձել է ստանալ նրա ունեցվածքի սեփականության իրավունքը։ Կինը հարուստ ընտանիքից էր, իսկ Սուրաջը, ով աշխատում էր մասնավոր բանկում, այնքան էլ ապահովված չէր։

Ոստիկանությունը հայտարարել է, որ ամուսնությունն իր մեջ պարունակլում էր հսկայական օժիտ՝ կազմված մոտ 100 ոսկեդրամներից, նոր ավտոմեքենայից եւ կանխիկ մոտ 500 000 ռուփիից (մոտ 20 000 դոլար)։

«Սուրաջը մտավախություն է ունեցել, որ ամուսնալուծության դեպքում ստիպված կլինի վերադարձնել օժիտը։ Այդ ժամանակ էլ նա որոշել է սպանել կնոջը»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։