Մայիսի 20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ ժամը 14.20-ին Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում նկատել է, որ պայուսակի գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Անմիջապես քաղաքացուն են մոտեցել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ։

Շուտով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 31-ամյա տղամարդը։ Նա Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ բացատրություն տվել:

Նախապատրաստվում են նյութեր: