«Ռազբորկա» անելու լուրերն աբսուրդի ժանրից են: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ անդրադառնալով իր եւ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ լարվածության թեմային:

«Պարոն Գոգյանի հետ բացի աշխատանքային եւ գործնական քննարկումներից որեւէ ուրիշ բան չի եղել»,-ասաց նա եւ մտավ աշխատասենյակ՝ չպատասխանելով իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին: