Բրազիլիայի Մանաոս քաղաքի քաղաքապետ Արթուր Վիրջիլիո Նետոն նախագահ Ժայիր Բոլսոնարոյին կոչ է անում հրաժարական տալ: Նա նախագահին մեղադրում է կորոնավիրուսի պատճառով մարդկանց մահվան մեջ, հաղորդում է CNN-ը:

Նրա խոսքով՝ նախագահի «երազանքն է» լինել դիկտատոր, սակայն նա «չափազանց հիմար է» դրա համար:

Նետոն ասել է, որ երբ սկսվել է պանդեմիան, նա հաղորդագրություն է ուղարկել Բոլսոնարոյին. «Խնդրում եմ, պարոն նախագահ, մնացեք տանը»:

Սակայն այժմ նա այլ հաղորդագրություն է ուղարկել. «Հրաժարական, հրաժարական, հրաժարական»:

Ավելի վաղ  Բոլսոնարոն փորձել է նվազեցնել կորոնավիրուսից մահվանդ դեպքերի թիվը:

Նետոն հիասթափություն է հայտնել, որ նախագահի հռետորաբանությունը նրան խանգարել է սոցիալական հեռավորության նրա կոչերին: Նրա խոսքով՝ Բոլսոնարոն Բրազիլիայում կորոնավիրուսից մարդկանց մահվան մասնակիցն է, եւ հենց նա է պատասխանատվություն կրում:

«Ես չգիտեմ՝ ինչպես է ցածր որակավորմամբ մարդը դարձել 210 մլն բնակչություն ունեցող երկրի նախագահ»,-հավելել է Նետոն: