ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը առաջարկում է դիմակի փոխարեն կրել ցանկացած «պարագա», որը կծածկի քիթն ու բերանը։  

«Դիմակ գնելը չափազանց թանկ է, դրա համար էլ պարետատունը թույլ է տալիս կրել ցանկացած պարագա, ինչը ծածկելու է քիթը եւ բերանը։ Այսինքն մենք կանխարգելում ենք վիրուսի տարածումը»,- Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Սոնա Ղազարյանը։

Սոնա Ղազարյանը քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել ավտոմեքենաների մեջ, անգամ եթե նրանք իրենց ընտանիքի անդամների հետ են երթեւեկում։