Աշխարհը գտնվում է COVID-19-ի առաջին ալիքի միայն մեջտեղում, կա երկրորդ ալիքի փոխարեն, երկրորդ գագաթնակետը ստանալու վտանգ, Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա մենք երկրորդ ալիքի մեջ չենք, այլ հիվանդության առաջին ալիքի կեսին...։ Յուրաքանչյուր երկրում վարակված մարդկանց իրական թիվը մնում է համեմատաբար փոքր: Եվ երբ մենք խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին դասական իմաստով, մենք միշտ նկատի ունենք, որ մենք ունենք առաջին ալիքը, որի կորը ինքնին նվազում է, իսկ հետո, մի քանի ամիս անց, սկսվում է հիվանդության նոր ալիք», - ասել է նա:

Նրա խոսքերով՝ դա կարող է այսօր արդար լինել որոշ երկրների համար, սակայն համաշխարհային մասշտաբով առաջին ալիքը դեռ չի ավարտվել: «Բայց մենք պետք է հիշենք, որ հիվանդությունը ցանկացած պահի կարող է գլուխ բարձրացնել: Մենք չենք կարող հիմա եզրակացնել, որ եթե հիվանդությունն այժմ նվազում է, ապա այն կշարունակի նվազել, եւ մենք կունենանք մի քանի ամիս նոր ալիքին նախապատրաստվելու համար: Այս ալիքի մեջ մենք կարող ենք երկրորդ գագաթնակետ ստանալ: Սա արդեն տեղի է ունեցել այլ համավարակների հետ, դա եղել է 1919-ին «իսպանկա»-ի հետ կապված: Այնպես որ, մենք կարող ենք ստանալ երկրորդ գագաթնակետը, պարտադիր չէ՝ երկրորդ ալիք»,- հավելել է նա:

Ռայանը նշել է, որ երկրորդ ալիքի հավանականությունը, որը կարող է կապված լինել եւ բարդանալ գրիպի սեզոնի հետ, հնարավոր է՝ գնահատեն այս տարվա վերջին: