Մեծ Բրիտանիայում ոչ պարենային արտադրանքի խանութները կբացվեն հունիսի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Մենք մտադիր ենք բաց շուկաներին, ավտոմոբիլային սալոններին թույլ տալ բացվել հունիսի 1-ից: Իսկ հունիսի 15-ից կբացվեն ոչ պարենային արտադրանքի խանութները»,-ասել է նա:

Կիրակի Ջոնսոնը հայտարարել է, որ հունիսի 1-ից կբացվեն դպրոցները:

Մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում սկսվել է կարանտինային միջոցների թուլացման առաջին փուլը: Մարդկանց թույլատրվել է փողոցում մարզվել, արեւայրուք ընդունել, հանգստի մեկնել ավտոմեքենայով: Աշխատանքի են անցել շինարարական ընկերությունների եւ տարբեր արդյունաբերական սեկտորների աշխատակիցներ: Թուլացումների մյուս փուլը ուժի մեջ կմտնի հուլիսից, երբ կբացվեն ռեստորանները, փաբերը, հյուրանոցները, գեղեցկության սրահները:

Թագավորության առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցում է 261 000-ը, մահացել է 37 000 մարդ: Վերջին մեկ օրում մահացել է 121 մարդ, վարակվել՝ 1625-ը: