Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ դեպք է գրանցվել:

Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալների համաձայն՝ երկրում վարակվածների թիվը հասել է 732-ի: Բուժվածների թիվը 537 է, մահացել է 12 հիվանդ:

3.076 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 300 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի տեղափոխվել է այլ երկրներից բուժման համար:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այն գործում էր մինչեւ մայիսի 23-ը: