Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում  ներկայացրել է  ԱՀ կառավարության նոր կառուցվածքը, նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա.

- պետական նախարար.

-աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

- առողջապահության նախարարություն.

-արդարադատության նախարարություն.

-արտաքին գործերի նախարարություն.

-գյուղատնտեսության նախարարություն.

- էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

-կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

-պաշտպանության նախարարություն.

- ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

- տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

- քաղաքաշինության նախարարություն.

- ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

 ազգային անվտանգության ծառայություն.

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

բնապահպանության կոմիտե.

 կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

ոստիկանություն.

 պետական եկամուտների կոմիտե.

 պետական վերահսկողական ծառայություն»: