SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցի մշակման համար հավաքվել է 9,5 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Հիանալ արդյունք, մենք հասանք «Գլոբալ պատասխան» (GlobalResponse) մարաթոնի նշաձողին»,-ասել է նա, հաղորդում է DW-ը:

Ֆոն դեր Լյայենը մայիսի 4-ին կազմակերպել է դոնորների միջազգային օնլայն համաժողով: ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը: Առաջին փուլում հավաքվել է 7,4 մլրդ եվրո, ապա մասնավոր անձինք, հիմնադրամներն ու կառավարությունները սկսել են նվիրատվություններ անել:

Նախաձեռնության նպատակն է գլոբալ մակարդակով համաձայնեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցի մշակման հարցով հետազոտությունները: