Օրակարգում է ՄԱԿ-ի գործողություններին ՀԱՊԿ խաղաղապահ պոտենցիալի ներգրավումը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սակայն նրա խոսքով՝ կան այդ առնչությամբ մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ բազային համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությանը:

Մասնավորապես, ՄԱԿ-ը չի աշխատում այլ կազմակերպությունների հետ, միայն առանձին երկրների հետ: «Համապատասխանաբար, մենք առաջարկում ենք բազային համաձայնագրում փոփոխություններ կատարել, որոնք կներկայացնել ՀԱՊԿ շահերը ՄԱԿ-ում, բանակցություններ վարել ՄԱԿ-ի հետ եւ կոորդինացնել գործողությունները»,-ասել է Զասը: