ՀՀ Կառավարության աջակցման 14-րդ միջոցառման շրջանակներում, որն ուղղված է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր.

  • մինչև 10 տարի մարման ժամկետով,
  • տարեկան անվանական տոկոսադրույք 9%, որից 2-3% սուբսիդավորվում է ՀՀ Կառավարության կողմից,
  • տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 6.16-7.22% (կախված սուբսիդավորման տոկոսադրույքից),
  • առավելագույն գումար 2,800,000 ՀՀ դրամ ամբողջ ուսումնառության ընթացքում, բայց ոչ ավել քան 700,000 ՀՀ դրամ մեկ ուսումնական տարվա համար:

Այն ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կկազմի 80 և ավելի տոկոս, վարկավորման տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի ՀՀ Կառավարության կողմից, իսկ այն ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կկազմի մինչև 80 տոկոս՝ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարկավորման տոկոսադրույքը կսուբսիդավորվի 5 տոկոսային կետով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորում է կրթված երիտասարդների դերը պետության զարգացման և ապագայի կերտման գործընթացում:

Վարկավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ