Իսպանիայի կառավարությունը մայիսի 27-ից 10-օրյա պաշտոնական սուգ է հայտարարել` ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մահացած մոտ 30 000 մարդու: Այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Մարիա Հեսուս Մոնտերոն, հայտնում է Reuters-ը:

Բոլոր պետական գերատեսչություններում եւ ռազմանավերի վրա կիջեցվեն պետական դրոշները:

Սուգը կավարտվի երկրի ղեկավարի գլխավորությամբ պաշտոնական արարողությամբ՝ ի հիշատակ 26 834 զոհերի:

Իսպանիան հայտնել է կորոնավիրուսի 235 400 հաստատված դեպքի մասին: