ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ին, կազմել է 483.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.82 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.41 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 595.63 դրամ (աճել է 7.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ (աճել է 0.05 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  264.44 դրամ, ոսկի՝  26,965.67 դրամ, պլատին՝ 12,988.57 դրամ: