Ինդոնեզիայի իշխանությունները անվտանգության 340 000 ուժեր կտեղակայեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով կանոնները ապահովելու համար, հաղորդում է AP-ը:

Զինվորականները եւ ոստիկանները կհերթափոխեն շուկաներում, հասարակական տրանսպորտում եւ առեւտրի կենտրոններում՝ ապահովելով սոցիալական հեռավորության եւ դիմակ կրելու կանոնների ապահովումը:

Ակնկալվում է, որ առեւտրի կենտրոնները կվերաբացվեն հունիսի 4-ից:

Ինդոնեզիայում գրանցվել է վարակման 23 000 եւ մահվան 1400 դեպք: