Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։