Վրաստանի իշխանությունները «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել են գազի գինը 15%-ով իջեցնելու մասին։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի հետ էական պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, եւ գինը կնվազի մոտավորապես 15%-ով, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

«Հաշվի առնելով աճող մրցակցությունը եւ այն փաստը, որ աշխարհում նավթամթերքների գները անկում են ապրում, այժմյան վերանայումը, որը կատարվում է «Գազպրոմ»-ի հետ արդեն գործող պայմանագրում, ծառայում է գնի իջեցմանը: Առեւտրային գաղտնիքների պատճառով ես որոշակի թվեր չեմ նշի, սակայն կասեմ, որ գինը իջեցվում է մոտ 15%-ով: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, եւ գնի կոմերցիոն մասում եւ SOCAR- ը եւ «Գազպրոմ»-ը հետեւում են այս միտմանը: Անհրաժեշտության դեպքում մենք նրանց հետ կխոսենք գների ավելի շատ նվազեցման մասին, եւ դա կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից»,- պարզաբանել է նախարարը: