Բաքվում ոստիկանությունը ցրել է «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» ակցիան: Ակցիան անցկացվել է Միլի Մեջլիսի շենքի առջեւ:

Turan-ի հաղորդմամբ՝ նրանք մեղադրել են պատգամավորներին, որոնք չեն պաշտպանում երկրի շահերը:

«Հայերը Շուշին մայրաքաղաք են հայտարարում, իսկ մեր խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Ադրբեջանի օկուպացված տարածքում Իրանից կամրջի կառուցմանը, այդ պատճառով մենք բողոքի ակցիա ենք անցկացնում»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի մասնակիցներին:

«Մուսավատ» կուսակցության անդամ Իլգար Մահմուդին տեղափոխել են ոստիկանական մեքենայով: Ցույցի եւս 11 մասնացի տեղափոխել են ոստիկանական բաժանմունք ավտոբուսով, մյուսներին ցրել են ակցիայի անցկացման վայրից: