Այժմ ժամանակը չէ կորոնավիրուսի նկատմամբ ԱՀԿ-ի գործողություններն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Չառլզ Միշելը, հաղորդում է AP-ը:

«Այժմ մենք ճգնաժամի մեջ ենք եւ կարծում եմ, որ ժամանակը չէ կորոնավիրուսի նկատմամբ ԱՀԿ-ի գործողություններն ուսումնասիրելու համար: Որոշ ժամանակ է պետք՝ շաբաթներ կամ ամիսներ, հետաքննություն սկսելու համար»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է անհապաղ հետաքննություն սկսել եւ սպառնում է ընդմիշտ դադարեցնել ԱՀԿ ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը բարեփոխումներ կանցկացնի 30 օրվա ընթացքում: