ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչի Տալակվաձեի հետ։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։