Ունենք 269 ծանր պացիենտ, 51 ծայրահեղ ծանր պացիենտ եւ 15 թոքերի արհեստական սարքերի վրա պացիենտ: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, իրենք շարունակելու են առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակին զուգահեռ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են:

«Դիմակների կարգապահ եւ էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը: Կարգապահ դիմակներ կրելու դեպքում այդ թիվը կիջնի 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք կանոնները պահպանելով առաջ գնանք, մենք ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի եւ մարման վիճակում: Կոչ ենք անում չտրվել տարբեր կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, կամ ձեռքերը հաճախ լվանալը կամ այլ միջոցառումներ, որոնք մեր կողմից խորհուրդ են տրվում:

Դա դառնալու է մեզ համար սովորական մի միջավայր, որտեղ ապրելու ենք մենք, եր երեխաները, ծնողները:

Շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում, քանի որ մենք դրական եւ թեթեւ դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինիկական համակարգով: Ամբողջ առողջապահական համակարգը լծված է այդ մարտահրավերի դեմ պայքարին»,-ընդգծեց նախարարը: