Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ դրսում կորոնավիրուս է, բոլորս շատ ուշադիր պետք է լինենք եւ զգույշ, պետք է  մեզ հետեւենք։ Այս մասին Երեւանի ավագանու նիստին ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը։

«Բայց նաեւ ուզում եմ, որ մենք բոլորս այս քիչ եւ որակյալ խմբով ծափահարենք այն մեր բոլոր բժիշկներին, որոնք առաջին գծում են։ Այսօր Երկրապահից էինք խոսում, բայց մեր այսօրվա երկրապահները բժիշկներն են եւ բուժաշխատողները, բոլորը, նախարարից մինչեւ մեր շտապօգնությունը, մյուսները, որոնք մասնակցում են ի դեմս մեր խմբակցության երկու բժիշկների, որոնք, իմացա, որ իրենց ծառայությունը կատարելիս վարակվել են այս հիվանդությամբ եւ հիմա հենց նրանք են բուժվում։ Այնպես որ առաջարկում եմ ուղղակի լուռ եւ հույսով, որ այս ամենը շուտ կվերջանա, ծափահարենք», ասել է Սաթենիկ Մկրտչյանը։

Նա կոչ է արել բոլորին կրել դիմակները․

«Մի քիչ անսովոր է, բայց ընթացքում դառնում է շատ սովորական, ուղղակի մեզնից հասած ամեն ինչ անենք, որ ինչ ռիսկ կարող ենք, նվազեցնենք»։