Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման ծառայության մեկնարկի մասին: Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու դեպքում։

Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ և հնարավորություն կտա՝ միավորել և համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները և այլ սարքեր, միավորել տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման և պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիությունն ու հասանելիությունը, ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։

«Beeline-ում մենք շատ ենք կարևորում հաճախորդների կողմից մեր ծառայությունեերի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծառայությունը հասանելի է 12/18/24 ամիս պայմանագրի կնքման դեպքում։