ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջամիտ ժամկետում կվերադարձնի ամերիկյան զինվորականներին Աֆղանստանից, ընդ որում՝ կոնկրետ ամսաթիվ չնշելով: Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորը գիտեն, որ մենք կրճատում ենք ներկայությունը մինչեւ 8 հազար զինվորական: Մենք կապի մեջ ենք թալիբների հետ, Աֆղանստանի նախագահի հետ: Մենք այնտեղ ոչ թե որպես զինվորներ ենք աշխատում, այլ՝ որպես ոստիկանություն: Կարծում եմ, որ արդեն բավական է»,- ասել է Թրամփը:

«Ես [կոնկրետ ժամկետներ] չունեմ, [մենք կգնանք], երբ անհրաժեշտ կլինի»,- հավելել է Թրամփը: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ զիվորականները կարող են վերադառնալ ցանկացած պահի: