Իրանն աշխարհում ռազմական ոլորտում իր ուժով 14-րդ տեղում է՝ տեղափոխվելով 22-րդ տեղից: Այս մասին 11-րդ գումարման խորհրդարանի բացման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա մենք գտնվում էինք 22-րդ տեղում, իսկ այժմ՝ 14-րդ: Վերջին տարիներին մեր ռազմական ներուժի ոլորտում հսկայակական վերափոխումներ են տեղի ունեցել»,-ասել է Ռոհանին:

Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը բազմիցս քննադատության է ենթարկվել Արեւմուտքի երկրների կողմից՝ բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով: Իրանում հայտարարել են, որ դա արվում է պաշտպանական եւ զսպման նպատակներով:

Վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուղեծիր է ուղարկել առաջին ռազմական արբանյակը: