Ամերիկյան Boeing ավիաշինարարական ընկերությունը կամավոր չվճարվող արձակուրդի կուղարկի մոտ 2.5 հազար աշխատակցի, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արհմիության ներկայացուցիչներին:

«Այս շաբաթ Boeing-ը կհայտարարի ավելի լայն կրճատումների առաջին փուլում 2.5 հազար աշխատակցի ժամանակավոր հեռացման մասին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով գլոբալ ավիափոխադրումների փլուզմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ արհմիության ներկայացուցիչների՝ հեռացումների առաջին ալիքի մասին կարող է հայտաարվել արդեն մայիսի 29-ին, եւ դա տարածվում է նաեւ Սիեթլում ընկերության մասնաճյուղի վրա: Ակնկալվում է, որ Boeing-ը կկրճատի նաեւ աշխատատեղերի քանակը կենտրոնական գրասենյակներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս տարի Boeing-ը նախատեսում է 160 հազար մարդով կրճատել աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը օդանավերի կրճատման ֆոնին: Ավիաընկերությունները նոր ինքնաթիռներ չեն գնում  ուղեւորահոսքի անկման պատճառով, ապրիլին ընկերությունն ինքնաթիռների մատակարարման որեւէ պատվեր չի ստացել: