Հիջաբով մուսուլմանուհի Ռաֆիա Արշադը Մեծ Բրիտանիայում դատավոր է դարձել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին:

40-ամյա կինն արդեն 17 տարի իրավաբանական գործունեություն է ծավալում: Նա կարծում է, որ կարող է լավ օրինակ լինել այլ մուսուլմանուհիների համար:

Նա պատմել է, որ աջակցության խոսքեր է ստացել բազմաթիվ մարդկանցից: «Մինչ այժմ կա նախապաշարմունք, թե բարձր մակարդակի պրոֆեսիոնալներն իմ նման տեսք չունեն»,-ասել է նա:

Իր կարիերայի ընթացքում Արշադը զբաղվել է փաստաբանական պրակտիկայով մի շարք ուղղություններով՝ ընտանեկան իրավունք, բռնի ամուսնություններ, կանանց թլպատում,ինչպես նաեւ իսլամական իրավունքին վերաբերող գործեր: