Հարավաֆրիկյան արգելոցում՝ Կրյուգերի պարկում, զբոսաշրջիկներին հաջողվել է նկարահանել վայրի կենդանիների հանդիպումը: Կադրերում երեւում է, թե ինչպես են գետաձին, բորենիներն ու բորենանման շները մրցակցում որսի համար, հաղորդում է Nat- geo-ն:

Լուսանկարիչ Ռոման Ռոումսը խոստովանել է, որ տեսարանը ցնցող էր:

Բորենանման շները որսացել են իմպալաներից մեկին եւ նրանց տապալել գետնին: Մյուս այծքաղը հասցրել է փրկվել գիշատիչներից եւ նետվել է ջուրը:

Այդ պահին խմբին միացել են բորենիները, որոնք որոշել են խլել որսը:

Եռուզեռին միացել  է ջրում հանգստացող գետաձին: Գիշատիչներին ցրելու ապարդյուն փորձից հետո գետաձին վերադարձել է իր տեղը: Ջրում դեռ մնացել է մյուս իմպալան: Նրան այնտեղ սպասելիս են եղել բորենանման շները: Նրանցից մեկը նետվել է ջուրն ու բռնել իմպալայի պարանոցից: Եվ այդ պահին նրանց է մոտեցել գետաձին, եւ շունը բաց է թողել զոհին:

Բորենանման շները՝ հասկանալով, որ երկրորդ այծքաղն իրենց այսօր չի հասնի, որոշ ժամանակ մնացել են ափի մոտ, ապա հեռացել: