Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Այս մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը մոտ ժամանակներս կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած արաբական հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիային: Դա հզոր ազդանշան է այն մասին, որ բռնությունը, քիմիական զենքի կիրառումը բացարձակ անընդունելի է»,-ասել է նա: