Իլոն Մասկի ընկերությունը Tesla մոդելի գների շտկումներ է արել. էլեկտրաքարերի գինը նվազել է 6 տոկոսով, հայտնում է Reuters-ը: Քայլը թելադրված է համավարակի առաջացրած ճգնաժամի պատճառով ավտոմեքենայի պահանջարկի նվազմամբ:

Եթե ավելի վաղ Tesla Model S սեդանն արժեր 79 990 դոլար, ապա հիմա մոդելը կարելի է գնել 5 հազար դոլարով ավելի էժան: Նույն գումարով ավելի հասանելի է դարձել Model X քրոսովերը: Model 3-ի գինը նվազել է 2 հազար դոլարով:

Tesla-ն Չինաստանում եւս գների փոփոխություն է կատարել. Model S-ի եւ Model X-ի նախկին գներից հանած 4 տոկոս: Model 3 սեդանի գինն անփոփոխ է մնացել, քանի որ այն թողարկվում է երկրի տարածքում:

Սակայն ֆինանսական այսպիսի բարեհգության համար, միեւնույն է, պետք է վճարել: Tesla-ից հայտարարել են, որ Supercharge լիցքավորման կայանները կդադարեն անվճար լինել ընկերության նոր հաճախորդների համար:

Tesla-ն մտադիր է ապագայում էլեկտրաքարերի գները նվազեցնել դրանց վրա սուպերմարտկոցների օգտագործման հաշվին: