Իրանում կորոնավիրուով վարակումների թիվն անցել է 140 հազար դեպքից, առողջացել է ավելի քան 111 հազար մարդ, հայտնել է Իրանի առոջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

Նա IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ անցած օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել 2080 նոր հիվանդացածների, մահացել է 56 մարդ: Այսպիսով, փետրվարի 19-ից Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 591-ի, մահացածների՝ 7564-ի: Նրա խոսքով՝ ապաքինվել է 111 176 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: