Շիրակի մարզում նախօրեին՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 15։00-ի սահմանում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։

Պարզվել է, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, որը Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարում Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։  Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։