NEWS.am–ի տեղեկություններով՝  Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մայիսի 24–ին ձերբակալված և հաջորդ օրը ազատ արձակված Լևոն Համբարձումյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ այս պահին իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում։

Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։ Համբարձումյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք էր ներկայացրել, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը  բավարարել էր՝  Համբարձումյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ: