ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է սկսել կարգավորել կամ անջատել սոցիալական ցանցերը մեկ օր անց այն բանից հետո, երբ Twitter Inc-ն առաջին անգամ նախազգուշացում էր ավելացրել ամերիկյան առաջնորդի որոշ թվիթերի համար, որոնցում կոչ էր արվում ստուգել նրա հայտարարություններում հնչող փաստերը, փոխանցում է Reuters-ը:

Թրամփը կրկնել է իր մեղադրանքները նման տեխնոլոգիական հարթակների քաղաքական կողմնակալության համար՝ գրելով Twitter-ում. «Հանրապետականները կարծում են, որ սոցիալական լրատվամիջոցների հարթակները ամբողջությամբ խեղդում են պահպանողականների ձայները: Մենք խստագույն կերպով կկարգավորենք կամ կփակենք դրանք, նախքան թույլ կտանք, որ դա տեղի ունենա: Հանեք այն, ինչ արել եք, ՀԻՄԱ!!!»: .