Պետության հաշվին իրականացվող կապիտալ շինարարության հիմնական մասը Հայաստնաում բաժին է ընկնում ճանապարհային ենթակառուցվածքին: Այս մասին մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Ընդ որում, ըստ նրա, առաջին փուլում մրցույթների 90 տոկոսն արդեն իրականացվել է:

«Մենք հաղթողներ ունենք բոլոր ուղղություններով: Մենք չենք պատրաստվում հրաժարվել, եւ չենք ձախողվի: Ավելին, ես ուզում եմ ասել, որ կապիտալ շինարարությունը կշարունակվի ցանկացած գնով եւ ցանկացած ճանապարհով, անհրաժեշտ ձեւով եւ սահմանված ժամկետներում»,- հայտարարեց Պապիկյանը: