SpaceX-ը պատրաստ է NASA-ի երկու տիեզերագնացների մայիսի 27-ին տանել ուղեծիր։ Թռիչքը նշանակված է տեղի ժամանակով 16։33՝ Քենեդու տիեզերական կենտրոնից, որտեղից վերջին ամերիկյան տիեզերանավը թռել է 2011թ․, հայտնում է AP-ը։

«Սա կարեւոր պահ է,- հայտարարել է NASA-ի վարչական պատասխանատու Ջիմ Բրիդենսթայնը,- Անցել է ինը տարի այն ժամանակվանից, երբ մենք նման հնարավորություն ունեինք»։

Արձակումն իրականացնում է Իլոն Մասկի SpaceX-ը՝ առաջին մասնավոր ընկերությունը, որը տիեզերագնացներ կտանի ուղեծիր, ինչին հասել է ընդամենը երեք երկիր՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը։

Տիեզերագնացներ Դուգ Հերլին եւ Բոբ Բենքենը ՄՏԿ կհասցվեն SpaceX Dragon տիեզերանավով։ «Մենք պատրա՛ստ ենք»,- Twitte-ում գրել է Բենքենը։