Կիպրոսը պարտավորվում է հոգալ նրանց ծախսերը, ում մոտ արձակուրդի ընթացքում կորոնավիրուս կհայտնաբերվի: Կիպրոսի կառավարությունը հայտարարում է, որ կփակի COVID-19-ով հիվանդների եւ նրանց ընտանիքների կացարանի, սննդի, ըմպելիքների եւ դեղամիջոցների ծախսերը: Պացիենտներին անհրաժեշտ կլինի վճարել տաքսիով օդանավակայան հասնելու եւ դեպի տուն թռիչքի համար, հայտնում է AP-ը:

100 մահճակալով հիվանդանոցը կսպասարկի բացառապես թեսթերի դրական արդյունքներով արտասահմանցիներին: Թոքերի օդափոխության 200 սարքերով հագեցած շուրջ 112 վերակենդանացման բաժանմունքներ նախատեսված կլինեն ծանր հիվանդների համար:

500 համարներով «Կարանտին-հյուրանոցը» կընդունի միայն պացիենտների ընտանիքի անդամներին եւ այլ մերձավորներին:

Զբոսաշրջությունը կազմում է Կիպրոսի տնտեսության 13%-ը: Նախատեսվում է, որ այս տարի երկիրը կկորցնի զբոսաշրջության եկամուտների մինչեւ 70%-ը:

Երկրկիրը մեկ շնչի հաշվով կորոնավիրուսի ամենացածր ցուցանիշներից մեկն ունի Եվրոպայում:

«Միջազգային օդային ուղեւորությունը Կիպրոս կսկսվի հունիսի 9-ին՝ 19 երկրներից: Ուղեւորները COVID-19 թեսթ պետք է անցնեն մեկնելուց երեք օր առաջ: Այս միջոցը հունիսի 20-ին կչեղարկվի 13 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Հունաստանի եւ Նորվեգիայի համար։