BMW ընկերությունը ներկայացրել է 6-Series GT նորացված հեչբեքը, որը սերնդափոխությունից առաջ միջանկյալ արդիականացման է ենթարկվել: Վերակազմավորումից հետո մեքենան նմանվել է նորացված 5-Series սեդանին եւ նոր սերնդի «երեքին», ինչպես նաեւ ստացել է ուժային սարքեր, որոնք գործում են «փափուկ հիբրիդ» սխեմայով, հայտնում է Autonews-ը:

BMW 6-Series GT-ին իր նախորդից կարելի է տարբերել նեղացված լուսադիոդային ցերեկային կրկնակի բլոկներով լուսարձակների շնորհիվ, ռադիատորի նոր ցանցով, 3D գրաֆիկայով լամպերով, ինչպես նաեւ արտանետումների լայնացող խողովակներով:

Սրահում հայտնվել է նոր կաշվե սպորտային ղեկ եւ կոճակների այլ համադրություն կենտրոնական վահանակի վրա: Մեքենայի ստանդարտ սարքավորումները այժմ ներառում են 12,3 դյույմանոց թվային վահանակ եւ կլիմայի ավտոմատ հսկողություն։

Եվրոպայում նորացված BMW 6-Series GT-ի բոլոր շարժիչները գործում են «փափուկ հիբրիդ» սխեմայով` 48 վոլտ ցանցով եւ փոքր էլեկտրական շարժիչով, որը հանդես է գալիս որպես գեներատոր: Այս համակարգը ապահովում է լրացուցիչ 11 ձիաուժ, ու նաեւ էներգիա է կուտակում արգելակման ժամանակ: