Պարետատան իրավաբանական վարչությունը արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում քննարկում է բոլոր ցանկացողների համար գրադարանները բացելու հնարավորությունը։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքերով՝ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը պարետատան հետ պարբերաբար քննարկում է ուսումնական եւ մշակութային հաստաությունների հետ կապված հարցեր։

«Ներկայում քննարկվում է գրադրանները բացելու հնարավորությունը»,- հայտարարեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ արդեն որոշ ժամանակ բացվել են ռեստորանները, բարերը եւ սրճարանները։ Այսպիսով, հույս կա, որ հոգեւոր սնունդը եւս հասանելի կդառնա բնակչությանը։