Կարանտինին վերադարձ կլինի, եթե քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն հիվանդանոցներում օգնության մասին է:

«Մենք առաջին օղակի միջոցով օգնություն ենք տրամադրում նաեւ տանը»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նաեւ հայտնեց, որ հանրության բոլոր անդամները, ներառյալ՝ պատգամավորներն ու նախարարները, պետք է ճիտշ կրեն դիմակը, հաճախ ախտահանեն ձեռքերը: