Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լուրջ անձնավորություն չի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Այսօր մարդկանց ասում են՝ դմիակ կրեք, մինչդեռ այդ դիմակ չկրելու զդակները եկել է հենց իրենից։ Նա մի նախարար է, որն իրավիճակային հայտարարություններ է արել, որը բերել է բազում խնդիրների, այդ թվում համավարակի դեմ պայքարի ձախորդման»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ հաջողություն չենք գրանցել համավարակի դեմ պայքարում։

Անի Սամսոնյանի խոսքով՝ դրա մասին է վկայում նաեւ այն, որ նախարարը այնպիսի հայտարարություններ է անում, որոնցով դիվանագիական խնդիրներ է ստեղծում հարեւան Վրաստանի հետ։

«Այս ամենը գալիս են փաստելու, որ պարոն Թորոսյանը որպես հանրային պաշտոնյա այս պահին այլեւս ադեկվատ չէ ոչ իրավիճակին, ոչ էլ տարվող քաղաքականությանը»,- նշեց նա։