SpaceX-ը պատրաստ է NASA-ի երկու տիեզերագնացների մայիսի 27-ին տանել ուղեծիր։ Թռիչքը նշանակված է տեղի ժամանակով 16։33՝ Քենեդու տիեզերական կենտրոնից, որտեղից վերջին ամերիկյան տիեզերանավը թռել է 2011թ․, հայտնում է AP-ը։

«Սա կարեւոր պահ է,- հայտարարել է NASA-ի վարչական պատասխանատու Ջիմ Բրիդենսթայնը,- Անցել է ինը տարի այն ժամանակվանից, երբ մենք նման հնարավորություն ունեինք»։

Արձակումն իրականացնում է Իլոն Մասկի SpaceX-ը՝ առաջին մասնավոր ընկերությունը, որը տիեզերագնացներ կտանի ուղեծիր, ինչին հասել է ընդամենը երեք երկիր՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը։

Տիեզերագնացներ Դուգ Հերլին եւ Բոբ Բենքենը ՄՏԿ կհասցվեն SpaceX Dragon տիեզերանավով։ «Մենք պատրա՛ստ ենք»,- Twitte-ում գրել է Բենքենը։

 

Նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը մտադիր են անձամբ ներկա լինել արձակմանը։ Նախագահական ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Ֆլորիդայում։

«Իմ եւ SpaceX-ում բոլորի համար սա իրականություն դարձած երազանք է։ 2002թ․, երբ սկսում էինք, ես չէի կարծում, որ այս օրը կգա։ Նույնիսկ այդպիսի երազանք չունեի»,- հայտարարել է Իլոն Մասկը, ով նույնպես ներկա է պատմական մեկնարկին։

Առաքելության հաջող կատարումը թույլ կտա հասնել NASA-ի առաջնահերթ նպատակին, որը նախանշվել է Ջիմ Բրայդենսթայնի կողմից, «վերականգնել ամերիկյան տիեզերագնացների թռիչքները ամերիկյան տարածքից»: Անցած ինը տարիների ընթացքում ամերիկացիները ուղեծիր էին տեղափոխում ռուսական «Սոյուզ» պարկուճները, նշում է «Ամերիկայի ձայնը»:

Մասկի համար այս արձակումը եւս մեկ հանգրվան է բազմիցս օգտագործվող տիեզերանավերի արտադրության ճանապարհին, դրանք տիեզերական թռիչքներն ավելի հասանելի կդարձնեն:

Վերջին անգամ NASA-ն տիեզերագնացներին նոր տիեզերանավով տիեզերք է ուղարկել 40 տարի առաջ, երբ սկսվեց պարկուճների ծրագիրը: